21-րդ դարի առաջին տասնամյակը դիտարկումների իրականացման պատմության ընթացքում ամենաշոգն է եղել

23:35 • 03.07.13

21-րդ դարի առաջին տասնամյակին ամենաշոգ եղանակն է գրանցվել 1850-ից սկսված սիստեմատիկ դիտարկումների արդյունքում, իսկ տաքացումը շարունակվում է, տեղեկացնում է Lenta.ru-ն` Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանը (ՀՕԿ) հղումով:


«Տասնամյակը կլիմայի փոփոխությունները գնահատելու մինիմալ ժամանակաշրջանն է: ՀՕԿ-ի հաշվետվության համաձայն՝ գլոբալ տաքացումն արագացել է 40 տարով: Ջերմոցային գազերի աճող կոնցենտրացիան փոխում է կլիման, ինչը լուրջ ազդեցություն կարող է թողնել նույնիսկ օվկիանոսների վրա, քանի որ բարձրանում է ոչ միայն ջրի ջերմաստիճանը, այլև ածխաթթու գազի պարունակությունը ջրում»,-ասվում է հաշվետվության մեջ:


21-րդ դարի առաջին տասնամյակում միջին ջերմաստիճանը կազմել է 14.47 աստիճան  Ցելսիուսի սանդղակով, ինչը 0.21 աստիճանով բարձր է 1991-2000 թթ-ի հետ համեմատած:


Գլոբալ տաքացման պատճառը մարդու գործունեության հետևանքով մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի բարձրացումն է:
 

21-րդ դարի առաջին տասնամյակը դիտարկումների իրականացման պատմության ընթացքում ամենաշոգն է եղել