Նյու Յորքը կլինի առաջին քաղաքը, որը կունենա իր սեփական դոմենը

00:49 • 03.07.13

Նյու Յորքը կդառնա աշխարհում առաջին մեգապոլիսը, որը կունենա իր սեփական համացանցային դոմենը: Այս մասին այսօր հայտարարվել է քաղաքի ադմինիստրացիայի ցանցային ռեսուրսների միջոցով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Հաղորդագրության մեջ նշվում է, որ շատ շուտով ընկերությունները և անհատները կկարողանան իրենց կայքերը գրանցել «nyc» դոմենային հատվածում: Դրանում կարող են աշխատել այնպիսի կայքեր, որոնք տեղադրված են Նյու Յորքում կամ պատմում են քաղաքի մասին:


Դոմեն ստանալու համար քաղաքը ICANN ընկերությանը պաշտոնական դիմում էր ներկայացրել 2009 թվականին:
 

Նյու Յորքը կլինի առաջին քաղաքը, որը կունենա իր սեփական դոմենը