Մասնագետները հաշմանդամ կենդանիների համար արհեստական վերջույթներ են ստեղծել (լուսանկարներ)
Կենդանական աշխարհի այն ներկայացուցիչները, որոնք վնասվածքներ են ստանում կամ հաշմանդամ են լույս աշխարհ գալիս, բնության գրկում ապրելով հաճախ չեն կարող գոյատևել: Կոտրվածքներ կամ այլ վնասվածք ունեցող կենդանիները չեն կարող ինքնուրույն շարժվել, ինչպես նաև սնունդ հայթայթել:
Սակայն հոգատար անասնաբույժներն ու կենդանիների մասին հոգ տանող տերերը ելք են գտել նույնիսկ ամենանհույս վիճակում գտնվող կենդանու համար, գրում է Lenta.ru-ն: Վերջիններս տարբեր տեսակի պրոթեզներ են մշակել հիվանդ վերջույթներով կենդանիների համար: Օրինակ, վերջերս անասնաբույժները 3D-տպիչի միջոցով նոր վերջույթներ են ստեղծել վնասված թաթով բադի համար:

























