Ford-ը Mustang GT-ն վերածել է «կործանիչի» (լուսանկարներ)

11:40 • 04.07.13

Ամերիկյան հանրահայտ Ford մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Mustang GT U.S. Air Force Thunderbirds Edition բացառիկ մոդելը, որը կթողարկվի մեկ օրինակով, գրում է LuxPlanet-ը։


Մեքենան ստեղծվել է Thunderbirds պիլոտաժային խմբի հիմնադրման 60-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Այն կվաճառվի Experimental Aircraft Association (EAA) AirVenture ավիաշոուի ընթացքում կազմակերպված աճուրդի շրջանակներում՝ օգոստոսի 1-ին։


Բացառիկ Mustang-ը ներկված է սպիտակ, կապույտ և կարմիր գույներով, ինչպես որ Thunderbirds-ի օդաչուների F-16 կործանիչները։ Բացի այդ, մասնագետները մեքենան արտաքուստ այնպես են ձևափոխել, որ այն շատ նման լինի F-16-ին։

 

Մեքենայի «պատկանելությունը» կործանիչների դասին ընդգծելու համար դրա ստորին մասում տեղադրված են հատուկ լուսադիոդային լամպեր, որոնք դռների բացվելու ժամանակ ասֆալտի վրա ստեղծում են ինքնաթիռի ուրվագիծ։



Մեքենայի վաճառքից ստացված գումարը կտրամադրվi բարեգործությանը։


 

Ford-ը Mustang GT-ն վերածել է «կործանիչի» (լուսանկարներ)