Одноклассники-ն ներկայացրել է սոցկայքի անգլալեզու տարբերակը
Ռուսական Одноклассники («Օդնոկլասնիկի») ընկերությունը հուլիսի 4-ին գործարկել է սոցկայքի անգլալեզու տարբերակը, հայտնում է Лента-ն՝ սոցկայքի մամուլի քարտուղար Մարիա Լապուկին հղումով։
«Մեր սոցկայքից օրական օգտվում է հեռավոր արտերկրից ավելի քան 3 մլն օգտատեր։ Դա կազմում է մեր ընդհանուր լսարանի 7.6 տոկոսը»,-նշել է «Օդնոկլասնիկիի» ղեկավար Իլյա Շիրոկովը։
Անգլալեզու տարբերակն օգտակար կլինի մեծ թվով արտասահմանյան բրենդների համար, որոնք իրենց խմբերն ունեն «Օդնոկլասնիկիում»։ Դրանց թվում են Renault-ը, Ford-ը, Universal Pictures-ն ու 20th Century Fox-ը։










