iPhone 5 սմարթֆոնը ճանաչվել է ամենաատելի հեռախոսն աշխարհում. We Are Social

17:10 • 05.07.13

We Are Social գործակալության վերլուծաբանների հետազոտությունը ցույց է տվել, որ iPhone 5 սմարթֆոնի օգտատերերն այլ սմարթֆոնների օգտատերերից ավելի հաճախ են այն համարում զզվելի և ատելի, գրում է Корреспондент-ը։

 

Apple ընկերության սմարթֆոնի յուրաքանչյուր 5-րդ օգտագործողը դժգոհ է այդ հեռախոսից։ Հետազոտության ընթացքում վերլուծվել են սոցկայքերում, բլոգներում և ֆորումներում վերջին շրջանի նոր 4 հեռախոսների մասին թողած արձագանքները՝ iPhone 5՝ Apple-ից, Samsung Galaxy S4, BlackBerry Z10 և Nokia Lumia 920։

 

Ամենաքիչ բողոքները ստացել է Samsung Galaxy S4 հեռախոսը՝ ընդամենը 11%, 2-րդ տեղում է Lumia 920-ը՝ 15%, BlackBerry Z10-ը ստացել է 18% բացասական արձագանք և, իհարկե, iPhone 5-ը՝ 20%։

 

iPhone 5-ի դեմ հիմնական բողոքները կապված են նախորդ տարբերակների համեմատ նորությունների բացակայության և անորակ քարտեզային հավելվածի հետ։ Բողոքներ են եղել նաև կապված լուսանկարների որակի, ինչպես նաև պատյանի ծածկույթի հետ, որը շատ արագ մաքրվել է։
 

iPhone 5 սմարթֆոնը ճանաչվել է ամենաատելի հեռախոսն աշխարհում. We Are Social