Համացանցում են հայտնվել 41 մեգապիքսելանոց նոր Nokia-ի լուսանկարները

20:08 • 05.07.13

Nokia-ի նորագույն՝ դեռևս չհայտարարված սմարթֆոնի լուսանկարները հրապարակվել են Twitter-ում EVLeaks-ի բլոգերի կողմից, գրում է Lenta.ru-ն:


Դեռևս հայտնի չէ նոր սմարթֆոնի վերջնական անվանումը: Բջջային հեռախոսների մասին տեղեկատվության ոլորտում մասնագիտացած EVLeaks կայքը ներկայացնում է Lumia 909 և Lumia 1020 տարբերակները: Լուսանկարներից պարզ է դառնում, որ սարքավորումն աշխատելու է Windows Phone օպերացիոն համակարգով և ունենալու է 41 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ և Pro Cam հատուկ ֆոտոհավելվածը:


Սպասվում է, որ Nokia-ն կներկայացնի նոր սարքավորումը Նյու Յորքում հուլիսի 11-ին կայանալիք պրեզենտացիայի ժամանակ, տեղեկացնում է աղբյուրը:


 

Համացանցում են հայտնվել 41 մեգապիքսելանոց նոր Nokia-ի լուսանկարները