Գիտնականները կոչ են անում փրկել նորզելանդական «գաճաճ» դելֆինների տեսակը
Կետորսության հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովը կոչ է արել Նոր Զելանդիայի իշխանություններին անհետացումից փրկել գաճաճ դելֆինների տեսակը, գրում է Russia Today-ը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ներկայում կա ընդամենը 55 մաուի դելֆին, ինչը ըստ գիտնականների, այնքան քիչ է, որ 2030-ին հնարավոր է այս ցեղատեսակն անհետացած լինի: Նրանք ահազանգում են, որ թեկուզ մեկ դելֆինի ոչնչացումը կարող է հանգեցնել տեսակի անհետացմանը:
Նոր Զելանդիայի ափերին ապրող մաուի դելֆինները ստացել են «գաճաճ» անվանումն իրենց փոքր չափսերի համար. դրանց մարմնի երկարությունը հասնում է 1.7 մետրի, այնինչ նմանատիպ կաթնասունների սովորական երկարությունը պետք էլինի 2.4 մետր:










