Nissan-ը մտադիր է թողարկել իդեալական քաղաքային էլեկտրամոբիլ (լուսանկարներ)
Ճապոնական Nissan ընկերությունը հայտարարել է նոր քաղաքային էլեկտրամոբիլ թողարկելու մտադրության մասին, որը կարող է գերազանցել Renault Twizy-ն՝ բոլոր ցուցանիշերով։
Ինչպես հայտնում է luxplanet.ua-ն, այս մասին հայտնել է ճապոնական ավտոարտադրողի ներկայացուցիչ Էտյեն Անրին։ Նա ընդգծել է, որ նոր էլեկտրամոբիլը կմիավորի մոտոցիկլետի շարժունակությունն ու մեքենայի հարմարավետությունն ու անվտանգությունը։
«Twizy-ն նույնպես փորձում է միավորել այդ որակները, սակայն կարծում ենք, որ տրանսպորտային միջոցների այս դասը կարելի է զգալի բարելավել»,-ասել է Էտյեն Անրին։
Դեռ մոդելի մասին շատ քիչ բան է հայտնի։ Հնարավոր է, որ նոր մեքենան դառնա Nissan Land Glider Concept-ը (լուսանկարում), որն առաջին անգամ հանրությանն էր ներկայացվել 2009-ին։
















