Apple-ի համահիմնադիր Վոզնյակը բիզնես նախագծերի վերաբերյալ խորհուրդներ է տվել Քանյե Ուեսթին
Ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հանդիպել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հետ և խորհուրդներ տվել նրան բիզնես նախագծերի վերաբերյալ, հայտնում է Обозреватель-ը։
«Դա հիանալի զրույց էր, որը տևեց 2 ժամ։ Նա ծանոթացրեց ինձ իր հսկայական բիզնես ծրագրերի հետ։ Ես հայտնեցի իրեն իմ կարծիքը։ Ես մինչ այժմ մտածում եմ լսածիս մասին»,- ասել է Վոզնյակը։
Հանդիպումը կազմակերպել էր Ուեսթի սիրելին՝ Քիմ Քարդաշյանը։










