Nissan–ը կարտադրի կատարյալ քաղաքային էլեկտրոմոբիլ (լուսանկարներ)

13:24 • 07.07.13

Ճապոնական հանրահայտ Nissan մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ մտադրություն ունի արտադրել նոր, կոմպակտ քաղաքային էլեկտրոմոբիլ, որը բոլոր առումներով կգերզանցի վերջերս ներկայացված Renault Twizy-ին։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, այս մասին իր հարցազրույցում հայտնել է ընկերության մենեջերներից մեկը՝ Էթյեն Անրին, ով ընդգծել է, որ նոր էլեկտրոմոբիլը միևնույն ժամանակ կլինի մոտոցիկլի պես ճկուն և ավտոմեքենայի պես հարմարավետ, ապահով։

 

Մոդելի տեխնիկական բնութագրի մասին դեռևս քիչ բան է հայտնի, սակայն չի բացառվում, որ այն ստեղծվի ֆոտոշարքում ներկայացված Nissan Land Glider Concept-ի հիման վրա։ Անրին այս տեղեկությունը չի հաստատել, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ մեքենայի կոնցեպտը շատ հետաքրքիր է ու համալրված բարդ տեխնոլոգիաներով։

 

Nissan–ը կարտադրի կատարյալ քաղաքային էլեկտրոմոբիլ (լուսանկարներ)