Թխկիի փայտից պատրաստված ձեռագործ տեսախցիկներ, որոնց բաղադրիչներն իրար են միացված մագնիսով (լուսանկարներ, տեսանյութ)
Սլովենիացի դիզայները եղբոր հետ միասին ստեղծել է մի շարք ձեռագործ տեսախցիկներ, որոնք պատրաստել է շագանակի և թխկիի փայտից՝ բաղադրիչ մասերն իրար միացնելով սովորական մագնիսի միջոցով, ներկայացնում է Daily Mail-ը:
Ondu անվանումը ստացած տեսախցիկը ներկայացվում է 6 տարբեր հարթություններով և չափսերով Leica 135 ձևաչափից հասնելով 4x5 ժապավենային տեսախցիկի չափսին:
Ondu տեսախցիկներից ամենափոքրը 135 Pocket Pinhole ստանդարդ շտատիվով և առանց տեսապակու տեսախցիկն է, որի երկարությունը 25մմ է, իսկ արժեքը կազմում է 46 ֆունտ ստերլինգ:









http://www.dailymail.co.uk/sciencetech/article-2356116/The-pinhole-cameras-hand-carved-maple-tree-held-magnets.html










