Արևային էներգիայով աշխատող ինքնաթիռն ավարտել է իր թռիչքն ԱՄՆ-ի տարածքում

18:51 • 07.07.13

Արևային էներգիայով աշխատող Solar Impulse ինքնաթիռն ավարտել է ԱՄՆ-ի տարածքով իր թռիչքների վերջին փուլը՝ վայրէջք կատարելով Նյու Յորքի՝ Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում, տեղեկացնում է BBC-ն:


Հիշեցնենք, որ վերջին թռիչքը մեկնարկել էր շաբաթ Վաշինգտոնից՝ ուղևորվելով Նյու Յորք:


Solar Impulse-ի թռիչքը Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի տարածքով՝ արևմուտքից արևելք, սկսվել էր մայիսին: Օդանավի առավելագույն արագությունը գրանցվել է 70 կմ/ժամ, տեղեկացնում է աղբյուրը: Չվերթների ընթացքում արևային ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆենիքսի, Դալլասի և Սենթ-Լուիսի օդանավակայաններում:
 

Արևային էներգիայով աշխատող ինքնաթիռն ավարտել է իր թռիչքն ԱՄՆ-ի տարածքում