Արևային էներգիայով աշխատող ինքնաթիռն իր ավարտական թռիչքն է կատարում ԱՄՆ-ում

00:44 • 07.07.13

Արևային էներգիայով աշխատող Solar Impulse ինքնաթիռն իր ավարտական թռիչքը մեկնարկել է Վաշինգտոնից՝ ուղևորվելով Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայան՝ ավարտելով իր միջմայրցամաքային չվերթները, տեղեկացնում է BBC-ն:


Ինքնաթիռի օդաչու Անդրե Բորշբերգի կանխատեսումներով թռիչքը կտևի 21 ժամ, նշում է աղբյուրը:


Միայն արևի էներգիայի շնորհիվ աշխատող այս ինքնաթիռի միջմայրցամաքային թռիչքը սկսվել է Սան Ֆրանցիսկոյում: Այնուհետև ինքնաթիռը կանգառներ է արել Ֆենիքսի, Դալլասի և Սան Լուիսի օդանավակայններում:


Այս նախագծի հեղինակները ներկայացրել են առաջին ինքնաթիռը, որը, արևային մարտկոցների միջոցով աշխատելով օր ու գիշեր, անցել է Հյուսիսային Ամերիկայի ողջ տարածքով:
 

 

 

Արևային էներգիայով աշխատող ինքնաթիռն իր ավարտական թռիչքն է կատարում ԱՄՆ-ում