Ուրալում հնագույն ռնգեղջյուրի մնացորդներ են հայտնաբերել

19:29 • 07.07.13

Գիտնականները հնագույն ռնգեղջյուրի մնացորդներ են հայտնաբերել Ուրալյան տարածաշրջանում պեղումներ կատարելիս: Ըստ գիտնականների՝ մնացորդները 120-130 հազար տարեկան  կենդանու են պատկանում, գրում է Russia Today-ը՝ Интерфакс-ին հղումով:


Ինչպես հաղորդվում է, գիտնականները կարողացել են որոշել ռնգեղջյուրի ցեղատեսակը հայտնաբերված ատամների շնորհիվ: Վերջիններս հայտնում են, որ ռնգեղջյուրների ոսկորները հիմնականում միանման են լինում, և հենց ատամների շնորհիվ կարելի տարբերակել, թե որ ցեղատեսակին են դրանք պատկանում:


Գիտնականների տեղեկացմամբ՝ Մերկա տեսակին պատկանող ռնգեղջյուրը, որի մնացորդները հայտնաբերվել են, շատ քիչ է տարբերվում ներկա ցեղատեսակներից: