Facebook-ը թողարկել է Graph Search որոնողական համակարգը

10:27 • 08.07.13

Facebook սոցցանցը 6 ամիս տևած փորձարկումներից հետո թողարկում է իր Graph Search նոր որոնողական համակարգը։ Իհարկե, ընկերության տնօրեն Մարկ Ցուկերբերգը երբեք չի խոստովանի, որ այս նոր համակարգը անմիջական մարտահրավեր է նետում Google-in, Google Now-ին և Siri-ին, գրում է vestifinance.ru-ն։


Graph Search-ն առաջարկում է ընտրություն կատարել ձեր ընկերների նախապատվությունների հիման վրա։ Օրինակ, եթե Դուք ցանկանում եք գտնել ոչ թե պարզապես իտալական ռեստորան, այլ լավագույնը, Facebook-ն օգտվում է այն տեղեկությունից, թե որ վայրերում են եղել օգտատերերը և, ցանկալի է, ձեր ծանոթները։


Բոլոր տեղեկություններն ուղեկցվում են նկարներով։ Փնտրել կարելի է ոչ միայն վայրեր կամ իրեր, այլև հենց մարդկանց։


Facebook-ի ծառայությունն ունի մեկ կարևոր առավելություն։ Այն չի անձնավորում որոնումը, այլ ստեղծում է Ձեր ընկերների խորհուրդների խաբկանք, որոնք իրականում անձամբ Ձեզ ոչինչ խորհուրդ չեն տվել։ Ըստ էության՝ Ցուկերբերգը միավորել է երկու տրամագծորեն հակառակ բաներ։ Մեզ բոլորիս վերածել է միմյանց համար անձնական մարքեթոլոգների, գրում է աղբյուրը։


Graph Search-ը հասանելի է դեռևս միայն անգլերենով։


 

Facebook-ը թողարկել է Graph Search որոնողական համակարգը