AppStore-ն իր հոբելյանի առթիվ անվճար հավելվածներ է բաժանում

15:19 • 09.07.13

Իր 5-ամյա հոբելյանի առթիվ AppStore բջջային հավելվածների խանութը նախկինում վճարովի ծրագրերն անվճար է դարձրել ներբեռնումների համար, գրում է vestifinance.ru-ն։

 

2008թ. հուլիսի 10-ին՝ իր բացման օրից AppStore-ն արմատապես փոխել է աշխարհը՝ ազդելով ամբողջ աշխարհի օգտատերերի և մշակողների կյանքի վրա։ Այս 5 տարիների ընթացքում AppStore-ի աճն ընթացել է երկրաչափական պրոգրեսիայով։


Այսօր արդեն խանութն iPhone, iPad և iPod touch օգտատերերի համար առաջարկում է ավելի քան 900 հազ. հավելված։


Օգտատերերը կատարել են ավելի քան 50 մլրդ ներբեռնում. դա վայրկյանում ավելի քան 800 ներբեռնվող հավելված է, իսկ մշակողների եկամուտը գերազանցել է 10 մլրդ դոլարը։

 

Apple ընկերությունն AppStore-ի գոյության 5-ամյակի առթիվ այս շաբաթ շատ հայտնի հավելվածներ կառաջարկի անվճար, որոնց թվում են՝ Sword & Sworcery, Infinity Blade 2, Where's My Water, Tiny Wings և Badland խաղերը, ինչպես նաև Day One Journal, Map My Ride, How to cook everything, Traktor DJ, Over, Barefoot World Atlas և Knots 3D հավելվածները։
 

AppStore-ն իր հոբելյանի առթիվ անվճար հավելվածներ է բաժանում