Անդրեա Բոչելիի պատվին երկնային մարմին են անվանակոչել

12:46 • 09.07.13

Իտալացի տաղանդավոր տենոր Անդրեա Բոչելիի պատվին երկնային մարմին է անվանակոչվել, նշում է Euromag-ը։

 

Բոչելիի պատվին, մասնավորապես, անվանակոչվել է Արեգակնային համակարգի աստերոիդներից մեկը, որը Երկրից գտնվում է 237 մլն կմ հեռավորության վրա։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի լրանում է Գալիլեո Գալիլեյի «Արևային հետքերի մասին նամակներ» աշխատության հրատարակման հոբելյանական 400-ամյակը՝ մի խումբ աստղագետներ որոշել են Արևի շուրջ պտտվող մարմիններից մեկն անվանել հենց իտալացի տենորի պատվին։

 

Այս մասին հայտարարվել է Բոչելիի հարազատ Լայատիկոյում, որտեղ այս օրերին ընթանում են տենորի համերգի նախապատրաստական աշխատանքները։

Անդրեա Բոչելիի պատվին երկնային մարմին են անվանակոչել