Nikon ընկերությունը խոստացել է նոր սարք, որը «կփոխի լուսանկարչական ապարատ հասկացությունը»

17:09 • 09.07.13

Ճապոնական Nikon ընկերությունն աշխատում է մի սարքի վրա, որը «կփոխի լուսանկարչական ապարատ հասկացությունը»։ Այս մասին ասել է ընկերության նախագահ Մակոտո Կիմուրան Bloomberg-ին տված հարցազրույցում։

 

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Կիմուրան չի պարզաբանել, թե հատկապես ինչ սարքի մասին է խոսքը, սակայն պատմել է, որ դա կարող է լինել «տեսախցիկ չհանդիսացող սպառողական արտադրանք»։ «Արտադրանքը» պետք է վաճառքի հանվի մոտակա 5 տարվա ընթացքում։

 

Նոր սարք թողարկելու ցանկությունը Կիմուրան բացատրել է ապարատների պահանջարկի անկմամբ, ինչը կապված է սմարթֆոնների կտրուկ տարածմամբ։ Մարդիկ նախընտրում են լուսանկարել և տեսաձայնագրություններ անել հեռախոսով, այլ ոչ թե գնել առանձին սարք։

 

Ըստ վարկածներից մեկի՝ Nikon-ը թողարկման է պատրաստում հենց սմարթֆոն։

 

Nikon ընկերությունը խոստացել է նոր սարք, որը «կփոխի լուսանկարչական ապարատ հասկացությունը»