Samsung-ը ցուցադրել է ճկուն էկրանով աշխատող սմարթֆոն-պլանշետի նախատիպը (տեսանյութ)

23:52 • 09.07.13

Samsung-ը վերջին մի քանի տարիներին բազմիցս հայտարարել է «չկոտրվող» ճկուն էկրանով հեռախոս թողարկելու իր ծրագրերի մասին: Ընկերությունը ցուցադրեց նմանատիպ սմարթֆոնի նախատիպն այս տարի Սպառողական էլեկտրատեխնիկայի ցուցահանդեսի ժամանակ, ներկայացնում է Business Insider-ը:

 

Ընկերությունը հրապարակել է մի տեսանյութ, որում ներկայացվել է սմարթֆոնների էկրանների կանոնավոր դիզայնի հեղափոխությունը: Չափազանց բարակ սարքավորումն այժմ կարող է փոփոխել իր արտաքին տեսքը՝ կախված այն բանից, թե ինչպես այն կծալվի: Այն կարող է ամբողջական չափսի պլանշետից վերածվել սմարթֆոնի:


Տեսանյութում ներկայացվում է նաև սմարթֆոնի մեջ պարունակվող հարմարանքը, որը դաստակին ամրացնելիս հատուկ սենսորի միջոցով ստուգում է արյան շրջանառությունը:


 

Samsung-ը ցուցադրել է ճկուն էկրանով աշխատող սմարթֆոն-պլանշետի նախատիպը (տեսանյութ)