Հարավկորեացիները ստեղծել են «շնչող» պատուհան

16:55 • 09.07.13

Հարավային Կորեայի գիտնականները մշակել են «հարաբերականորեն պարզ» տարբերակ, որով հնարավոր է ձայնային ալիքները զատել օդից, որում դրանք տարածվում են, գրում է InoPressa-ն ՝ հղում կատարելով Voz de Galicia-ին։

 

Գիտնականները, մասնավորապես, ստեղծել են «շնչող» պատուհան, այսինքն՝ այն օդը ներս է թողնում, սակայն թույլ չի տալիս, որպեսզի աղմուկը ներս թափանցի։ Մասնագետներն ընդգծել են, որ իրենց հայտնագործությունը փրկում է «ակուստիկ աղտոտումից», այսինքն՝ ավելորդ աղմուկից։

 

Մասնավորապես, խոսքը թափանցիկ ակրիլից ստեղծված պատուհանի մասին է, որում արված են բարակ անցքեր։ Դրանք ծառայում են ձայների դիֆրակցիայի և օդափոխման համար։
 

Հարավկորեացիները ստեղծել են «շնչող» պատուհան