Շվեյցարացի կնոջ Samsung Galaxy S3-ը բռնկվել է գրպանում (լուսանկարներ)

22:58 • 09.07.13

Շվեյցարիայում 18-ամյա ներկարար Ֆեննի Շլեթերի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ներկի տարաները բեռնատար մեքենայի մեջ տեղադրելիս երիտասարդ կինը պայթյուն է լսել, հայտնում է Business Insider-ը:

 

Վերջինս քիմիական նյութի հոտ է զգացել և նկատել է, որ իր աշխատանքային տաբատն այրվում է: Պարզվել է, նրա Samsung Galaxy S3 սմարթֆոնն այրվել է գրպանում:


Նրան հաջողվել է փրկվել իր ղեկավարի օգնությամբ, ով մոտակայքում է եղել: Այրվածքի հետևանքով վնասվել է նրա ազդրը, տեղեկացնում է աղբյուրը:

 

 

 


 

Շվեյցարացի կնոջ Samsung Galaxy S3-ը բռնկվել է գրպանում (լուսանկարներ)