ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքն առաջին անգամ վայրէջք է կատարել ավիակիր նավի վրա (լուսանկարներ)

23:10 • 10.07.13

X-47B անօդաչու թռչող սարքն առաջին անգամ փորձնական վայրէջք է կատարել ԱՄՆ նավատորմի ավիակրի վրա, տեղեկացնում է Russia Today-ը:

 

Ավելի վաղ՝ մայիսին, ԱՄՆ-ի մասնագետներն առաջին անգամ անօդաչու թռչող սարքը բարեհաջող արձակել էին ավիակրից: 


Հաջողված վայրէջքի և թռիչքի փաստը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն այլևս հնարավորություն ունի ԱԹՍ-եր արձակել օտար երկրներում, առանց տվյալ կամ հարևան երկրներում կայաններ տեղակայելու անհրաժեշտության, նշում է աղբյուրը:


X-47B ԱԹՍ-ը, որն առաջինն է իր տեսակի մեջ, մշակվել է ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիայի Northrop Grumman ընկերության կողմից:

 

 

 

 

 

ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքն առաջին անգամ վայրէջք է կատարել ավիակիր նավի վրա (լուսանկարներ)