Google-ը Ռամադանին նվիրված հատուկ պրոյեկտ է գործարկել
Google ընկերությունը գործարկել է հատուկ էջ, որը նվիրված է մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ընկերության պաշտոնական բլոգին:
Էջում հասանելի է ուղիղ միացում Մեքքայի ալ-Հարամ մզկիթից, որտեղ գտնվում է մուսուլմանների գլխավոր սրբություն Քաաբան: Բացի այդ էջում հնարավոր է գտնել հայտնի խոհարարների հետ «տեսահանդիպումների» հեռարձակման ժամանակացույցը: Նրանք կպատմեն, թե ինչ կարելի է պատրաստել պահքի ժամանակ:
Google-ը նաև առաջարկում է Ասիայի տարբեր երկրներից հավաքված տեսանյութեր, որոնք հարմար են ընտանիքում դիտելու համար, ինչպես նաև Google+ սոցցանցի օգտատերերի հրարապարակումները, որոնք վերաբերվում են Ռամադանին: Բացի այդ էջում տեղադրված են Մերձավոր Արևելքում առավել տարածված որոնողական հարցումները, Google-ի քարտեզների գովազդը և «տեսահանդիպումների» ծառայությունը:










