Շոտլանդացի ինժեները ստեղծել է ականջակալներ, որոնցով հնարավոր է լիցքավորել հեռախոսը (լուսանկարներ)
OnBeat ականջակալները կլուծեն հեռախոսներն ու պլանշետները լիցքավորելու խնդիրը՝ փոխարինելով լիցքավորման սարքերին, գրում է Daily Mail-ը:
Շոտլանդացի ինժեները ստեղծել է ականջակալներ, որոնց վրա ներկառուցված է ճկուն արևային վահանակ, որն էներգիան կուտակում է երկու վերալիցքավորվող լիթիում-իոնային մարտկոցներում: Հեռախոսը կամ պլանշետը ականջակալին միացնելիս այն կսկսի լիցքավորվել՝ կուտակված էներգիայի հաշվին:
Հեռախոսը լիցքավորելու համար այն պետք է ականջակալին միացնել USB լարի միջոցով:














