Jaguar-ը գաղտնազերծել է իր նոր գերմեքենան (լուսանկարներ)

23:46 • 10.07.13

Jaguar ընկերությունը գաղտնազերծել է խորհրդավոր մեքենան, որը ներկայացվել էր մի քանի օր առաջ: Բրիտանական Գուդվուդում «Արագության փառատոնի» ժամանակ ավտոարտադրողը կներկայացնի Project 7 ռոդստերը, որը պատրաստված է ժամանակակից F-Type-ի հիմքի վրա, սակայն ոճային առումով նմանեցվել է անցյալ դարի կեսերի սպորտային Jaguar-ներին, հաղորդում է Вести.ru-ն:


Մեքենան կրել է որոշակի ներքին և արտաքին փոփոխություններ: Project 7-ը կստանա աէրոդինամիկ մի շարք հավելյալ տարրեր: Մեքենայի թափքն ամբողջովին պատրաստված է լինելու ալյումինից: Մեքենայի ներքին հարդարանքում որոշակի ռետրո տարրեր են հայտնվել: Մեքենայից հանվել է ուղևորի նստատեղը, որի փոխարեն սրահում տեղադրվել է վարորդի սաղավարտի  բռնիչ: Սաղավարտը պատրաստվել է 50-ականների ոճով:


Project 7-ը կունենա 550 ձիաուժ հզորությամբ և 5 լիտր աշխատանքային ծավալով V8 շարժիչ: 60 մղոն/ժ (96կմ/ժ) արագության մեքենան հասնում է 4.1 վայրկյանի ընթացքում:
 

Jaguar-ը գաղտնազերծել է իր նոր գերմեքենան (լուսանկարներ)