ԱՄՆ-ն մտադիր է Լուսնի վրա ազգային պարկ բացել

19:29 • 10.07.13

Միացյալ Նահանգները մտադիր է ազգային պարկ կառուցել Լուսնի վրա: Համապատասխան օրինագիծը ամերիկացի դեմոկրատներն արդեն ներկայացրել են Կոնգրեսի հաստատմանը, տեղեկացնում է Russia Today-ը:


Նախատեսվում է, որ «Լուսին-այգին» տեղակայված կլինի «Ապոլոն 11» տիեզերանավի վայրէջքի տարածքում, որտեղ 1969-ին «Ապոլոն 11-ի» տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը ոտք դրեց Լուսնի վրա:


Օրենսդրության համաձայն՝ ազգային պարկը կստեղծվի մեկ տարուց ոչ ուշ այն բանից հետո, երբ կընդունվի տվյալ օրինագիծը: Այգու նախագծմամբ համատեղ զբաղվելու են ԱՄՆ ՆԳՆ-ն և NASA-ն, տեղեկացնում է The Hill պարբերականը:
 

ԱՄՆ-ն մտադիր է Լուսնի վրա ազգային պարկ բացել