Ստեղծվել է տեսախցիկ, որով հնարավոր է ֆուտբոլ խաղալ (տեսանյութ)
Գյուտարար Սթիվ Հոլինգերը ստեղծել է Squitio անվանումով յուրահատուկ տեսախցիկի նախատիպ, որը տեղադրված է սովորական գնդակի մեջ։ Հոլինգերն արտոնագրել է իր գաղափարը դեռևս 3 տարի առաջ, սակայն ստեղծել աշխատանքային նախատիպը նրան հաջողվել է միայն այժմ, հայտնում է hitech.vesti.ru-ն։
Գաջեթն ունի 360 աստիճան անկյան տակ նկարահանելու, ինչպես նաև ինֆրակարմիր նկարահանման ռեժիմ, ինչը թույլ է տալիս կիրառել սարքը ոչ միայն խաղերի համար, այլև, օրինակ, ռազմական գործողությունների դեպքում։
«Ես մշակել եմ նման տեսախցիկը մի քանի տարի։ Squitio-ն կարող է անել պանորամային լուսանկարներ։ Ես, սովորաբար, ցույց չեմ տալիս իմ գյուտերի նախատիպերը, սակայն այս տեսախցիկն այնպիսի հորիզոններ է բացում հավելվածներ մշակողների համար, որ ես որոշեցի բարձրաձայնել իմ գյուտի մասին՝ համակարգիչներ արտադրողների և ներդրողների հետ համագործակցելու նպատակով»,-ասել է Հոլինգերը։
Squitio-ն, հավանաբար, ամենայուրահատուկ գաջեթն է վերջին շրջանում, հայտնում է աղբյուրը։ Կհայտնվի այն արդյոք զանգվածային արտադրությունում, դեռևս հայտնի չէ։










