NASA-ն ևս մեկ կապույտ մոլորակ է հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)
NASA-ի Hubble տիեզերական աստղադիտակը ֆիքսել է Երկրից 63 լուսային տարի հեռավորության վրա գտնվող օտար մոլորակը, որի գույնը վառ կապույտ է, ներկայացնում է Daily Mail-ը:
Ըստ գիտնականների՝ մոլորակի երկնագույնն արդյունքն է միգամած, անհանգիստ մթնոլորտի և սիլիկատային ապարների արձակած կապույտ լույսի:
Աստղադիտակի միջոցով ստացված տվյալները վերլուծելով՝ աստղագետները եկել են այն եզրակացության, որ HD 189733b մոլորակը Երկրին նման է միայն գույնով: Մասնագետների վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ ջերմաստիճանը մոլորակի վրա հասնում է 1000 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:













