Boeing 747-ի շարժիչը վերածվել է սեղանի (լուսանկարներ, տեսանյութ)

15:58 • 11.07.13

Ամերիկյան MotoArt ընկերությունը, որը հայտնի է ինքնաթիռի մասերից կահույքի պատրաստմամբ, ներկայացրել է իր հերթական նորույթը՝ համաժողովների համար նախատեսված սեղան, որը պատրաստվել է Boeing 747 ինքնաթիռի շարժիչից։

Ինչպես նշում է LuxPlanet-ը, MotoArt Jumbo Jet անվանումը ստացած սեղանն ունի հարվածադիմացկուն ապակի։ Դրա վրա կան վարդակներ, որոնց միջոցով հնարավոր է միացնել նոութբուքերն ու այլ էլեկտրական սարքավորումներ։


Բացի այդ, յուրահատուկ սեղանի հեղինակներն առաջարկում են ցանկության դեպքում սեղանի ներսում լուսադիոդային լուսավորում տեղադրել, որի գույնը կախված կլինի գնորդի նախապատվությունից։ MotoArt Jumbo Jet-ի շուրջ կարող է նստել 12 մարդ։

 

Boeing 747-ի շարժիչը վերածվել է սեղանի (լուսանկարներ, տեսանյութ)