Ներկայացվել է նոր Nokia Lumia 1020 հեռախոսը
Այսօր Նյու Յորքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ներկայացվել է 41 մեգապիքսելանոց տեսախցիկով զինված Nokia Lumia 1020 նոր սմարթֆոնը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Սմարթֆոնն աշխատում է Windows Phone 8 ծրագրային ապահովման հենքի վրա: Հեռախոսը կներկայացվի 3 գունային տարբերակներով՝ սև, սպիտակ և դեղին:
Բացի բարձրորակ տեսախցիկից, հեռախոսը կունենա 1.5 ՀՀրց հաճախանությամբ երկմիջուկ Krait պրոցեսսոր և Snapdragon S4 չիփսեթ: Սարքի օպերատիվ հիշողությունը կազմում է 2 գբ, իսկ տվյալների պահպանման ներքին հիշողության ծավալը կազմում է 32 գբ: Բացի այդ Microsoft ընկերությունը թույլատրում է հավելյալ 7 գբ-ի տեղեկություններ պահպանել SkyDrive ծառայությունում:










