Ճապոնական արբանյակները արևի մակերևույթին ցունամի են գրանցել (տեսանյութ)
Ճապոնական երկու արբանյակները Արևի մակերեսի վրա «ցունամի» են նկատել, գրում է BBC-ն:
Մրրկահողմը, որ տեղի է ունեցել բարձր մագնիսական դաշտի պայմաններում, անցել է Արևի մակերեսի վրայով շուրջ 400 կմ/վ արագությամբ:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Hinode ճապոնական արբանյակի հաղորդած տվյալների օգնությամբ հետազոտողները կարող են բացահայտել 70 տարի ուսումնասիրվող առեղծվածը, թե ինչու է Արևի պսակի ջերմությունն ավելի բարձր, քան նրա մակերեսինը:










