Իսպանացիները մտադիր են մանկապիղծներին հայտնաբերել ռոբոտի միջոցով
Իսպանացի մասնագետները ոստիկանության համար նոր միջոց են ստեղծել մանկապիղծներին հայտնաբերելու համար, ովքեր իրենց զոհերին փնտրում են համացանցում, տեղեկացնում է Russia Today-ը:
Negobot վիրտուալ ռոբոտը, որն իրեն պահում է 14-ամյա աղջկա պես, կարող է մոլորեցնել համացանցում իր զոհին փնտրող հանցագործներին:
Նոր համակարգչային ծրագրի շնորհիվ Լոլիտա կոչվող ռոբոտը կարողանում է բնական խոսակցություն վարել՝ կիրառելով խոսակցական բառեր, հապավումներ, այնպես որ դիմացինը ոչ մի կասկած չի ունենում: 7 տարբեր խոսակցական կոմբինացիաների միջոցով առցանց ռոբոտը կարող է հստակ տեղեկություններ պարզել հանցագործի մասին:










