McLaren 12C GT Sprint. ներկայացվել է մրցարշավային նոր սուպերքարը (լուսանկարներ)

10:51 • 12.07.13

Բրիտանական McLaren MP4-12C սուպերքարն ունի նոր մրցարշավային տարբերակ, որը կոչվում է 12C GT Sprint։ Մեքենան հատուկ ստեղծվել է մրցարշավային ճանապարհներին վարելու սիրահարների համար, գրում է LuxPlanet-ը։

 

Նորույթը կարտադրվի բավական սահմանափակ քանակով՝ ընդամենը 20 օրինակ։ Մրցարշավային տարբերակը համալրվել է նոր արտաքին ու ներքին դետալներով, ինչպես նաև թարմացված տեխնիկական միջուկով։

 

McLaren 12C GT Sprint-ը «զինված է» 3.8 լ տարողությամբ, 625 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով։ Մեքենայի ստեղծողները վստահեցրել  են, որ դրա գինը չի գերազանցի 232 500 եվրոն։



Սուպերքարի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ Արագության գուդվուդյան փառատոնի շրջանակներում։


 

McLaren 12C GT Sprint. ներկայացվել է մրցարշավային նոր սուպերքարը (լուսանկարներ)