Մեքսիկացի ինժեները երաշտի դեմ պայքարի միջոց է հայտնաբերել (տեսանյութ)

13:50 • 13.07.13

Անջրդի երկրների հողագործները շուտով կարող են այլևս չմտահոգվել իրենց բերքի մեծագույն «թշնամու» ՝ երաշտի մասին՝ շնորհիվ մեքսիկացի Սերջիո Խեսուս Ռիկո Վելասկոյի նոր գյուտի։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, մասնագիտությամբ քիմիական ինժեներ Վելասկոն ստեղծել է մի փոշի՝ Salid Rain, որն արտաքուստ նման է շաքարավազի և բաղկացած է կալիումի պոլիկրիլատից, որն ունակ է ներծծել բավական մեծ քանակությամբ ջուր։

 

Արդյունքում ներծծված ջուրը ապահով, առանց գոլորշանալու պահպանվում է փոշու մեջ 1 տարի։ Solid Rain-ի փոշու 10 գրամի մեջ հնարավոր ներծծել ու պահել 1 լ ջուր, ինչը վերածվում է կիսաթափանցիկ գելի։ Հարկ է նշել, որ ջուրը փոշուց դուրս է գալիս միայն մի դեպքում, երբ այն հայտնվում է բույսի արմատների մոտ։

 

Այժմ ԱՄՆ-ում Solid Rain-ի 300գր վաճառվում է 25 դոլարով։ Մեքսիկացի այն հողագործները, ովքեր օգտագործել են փոշին, նշել են, որ այն,  իրոք, շատ արդյունավետ է երաշտների դեմ պայքարում։
 

 

Մեքսիկացի ինժեները երաշտի դեմ պայքարի միջոց է հայտնաբերել (տեսանյութ)