Corum-ը ներկայացրել է շքեղ ժամացույցներ դայվինգի սիրահարների համար (լուսանկարներ)

00:34 • 13.07.13

Corum ընկերությունը դայվինգի սիրահարների համար ներկայացրել է Admiral ‘s Cup Seafender 48 Deep Dive ձեռքի ժամացույցները, որոնք 1000 մետր խորությամբ ջրի տակ աշխատում են նույնքան լավ, որքան և ցամաքում, գրում է Luxlux.net-ը:


Ստորջրյա լողի համար նախատեսված ժամացույցներում կիրառվել է հատուկ տեխնոլոգիա և Super Lumi-Nova լուսային համակարգ, որոնց շնորհիվ դրանք կարողանում են ցույց տալ ժամանակը նաև ջրում:


Ջրային ժամացույցների հիմնական բնորոշիչ հատկություններից է կոմպրեսորային փականը, որը ջրի տակ սեղմելու դեպքում ժամացույցի մեջ կուտակված հելիումի քանակից ձերբազատվելու շնորհիվ կարգավորվում է ճնշումը մեխանիզմի ներսում:


 

 

Corum-ը ներկայացրել է շքեղ ժամացույցներ դայվինգի սիրահարների համար (լուսանկարներ)