Բազկաթոռ, որը կգրկի Ձեզ ամեն անգամ Facebook-ում շնորհավորանք ստանալու դեպքում (տեսանյութ)

12:59 • 14.07.13

Բրազիլական Outback Steakhouse ռեստորանների ցանցը Lew’LaraTBWA գովազդային գործակալության հետ համատեղ ստեղծել է յուրահատուկ բազկաթոռ՝ B-Day Chair, որը վիրտուալ շնորհավորանքները վերածում է իրականի, գրում է computerra.ru-ն։

 

Եթե օգտատերն իր ծննդյան օրը նստի այդ աթոռին, ապա ամեն անգամ, երբ շնորհավորական հաղորդագրություն ստանա Facebook սոցկայքում, բազկաթոռը բառի բուն իմաստով կգրկի նրան։

 

Արտաքնապես բազկաթոռը ոչնչով չի տարբերվում սովորականից։ Դրա յուրահատկությունները գործի դնելու համար օգտատերը պետք է Facebook-ի իր էջը մտնի բազկաթոռին միացված պլանշետի օգնությամբ։ Կայքում յուրաքանչյուր Happy Birthday արտահայտության հետ լուսադիոդային լամպերը, որոնք ամրացված են բազկաթոռին, կվառվեն կարմիր լույսով, իսկ ոչ մեծ տուրբինը տոնական փայլեր կարձակի օդ։ Այնուհետ բազկաթոռի կողքերից կհայտնվեն երկու «ձեռքեր» և կգրկեն օգտատիրոջը, իսկ պլանշետի տեսախցիկը կֆիքսի հուզիչ պահը և անմիջապես կտեղադրի լուսանկարը Facebook-ի էջում։

 

Հեղինակների նպատակն այն է, որ որքան հնարավոր է շատ մարդիկ ցանկանան նշել իրենց ծննդյան օրն Outback Steakhouse ռեստորանների ցանցում։


 

Բազկաթոռ, որը կգրկի Ձեզ ամեն անգամ Facebook-ում շնորհավորանք ստանալու դեպքում (տեսանյութ)