Չինուհին iPhone-ով խոսելիս հոսանքահարումից մահացել է. Apple-ն արձագանքել է միջադեպին

19:46 • 14.07.13

23-ամյա չինուհու բարեկամները պնդում են, որ նա մահացել է հոսանքի հարվածից, երբ փորձել է պատասխանել իր iPհօne-ին եկող զանգին: Հեռախոսն այդ ժամանակ լիցքավորվում էր, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Սինհուա գործակալությանը:


«Ես հույս ունեմ, որ Apple Inc-ը կարող է մեզ բացատրություններ տալ»,-ասել է մահացածի քույրը:


Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ կինը մահացել է հոսանքի հարվածից, սակայն չի հաստատել, որ դրա պատճառ է հանդիսացել սմարթֆոնը:


Apple ընկերությունը հայտարարել է, որ ցավում է կատարվածի համար՝ խոստանալով, որ կհամագործակցի հետաքննության հետ:

 

Չինուհին iPhone-ով խոսելիս հոսանքահարումից մահացել է. Apple-ն արձագանքել է միջադեպին