Ամերիկացին «հայ-թեք» կրծկալ է ստեղծել, որն արձակվում է ծափ տալիս (տեսանյութ)
Սան Ֆրանցիսկոյից դիզայներ Ռենդի Սարաֆանը ստեղծել է կրծկալ, որն արձակվում է առանց դիպչելու։ Սովորական կրծկալում նա տեղադրել է մարտկոցներից և էլեկտրական մագնիսներից բաղկացած սարք, որի օգնությամբ էլ բացվում է ամրակը, երբ որևէ մեկը ծափ է տալիս, գրում է newsru.com-ը։
Սարաֆանի խոսքով՝ նման գյուտ անելու համար իրեն ոգեշնչել են տարօրինակ և հետաքրքիր կրծկալները, որոնք նա պատահաբար հայտնաբերել է սիրիական շուկաներում։
«Արևմուտքում մենք արաբական մշակույթի մասին հետևյալ կարծիքն ունենք՝ սեքսուալ առումով ճնշված հասարակություն, այն դեպքում, երբ իրականում արաբներն արագորեն առաջ են անցնում մեզանից ներքնազգեստ ստեղծելու տեխնոլոգիաներում»,- պատմել է հեղինակը։
Սարաֆանի հաճախորդները դժգոհում են, որ այս գյուտը կարող է երբեմն արձակվել կողմնակի ձայներից՝ շան հաչոցից կամ հեռուստացույցի աղմուկից։










