Motorola-ն ներկայացրել է իր նոր «գաղտնալսող» սմարթֆոնը
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը պատմում է Motorola ընկերության նոր Moto X սմարթֆոնի մասին: Սարքը հնարավոր կլինի ղեկավարել ձայնով: Հատկանշական է, որ սարքի բարձրախոսը միշտ միացրած կլինի, որպեսզի լսի հրահանգները, հաղորդում է Lenta.ru-ն:
Որպեսզի անգործության վիճակում գտնվող սմարթֆոնը սկսի աշխատի, պետք է այն «արթնացնել» «OK Google Now» արտահայտությամբ: Երբ սարքը լսում է այդ բառերը, այն միացնում է Google Now օգնականը, հաղորդում է Ausdroid-ը: Իսկ հետագա հրահանգները պետք է տալ օգնականին:
Moto X-ի մասին տեսանյութը ներկայումս միայն հասանելի է Google+ օգտատերերից մեկի էջում, իսկ YouTube-ից այն ջնջվել է:
Moto X սարքը պետք է դառնա Motorola-ի նոր առաջատարը: Սպասվում է, որ այն կարտադրվի 2013 թվականի օգոստոսին: The Wall Street Journal-ը հայտարարել էր, որ Google-ը, որը հանդիսանում է Motorola-ի սեփականատերը, այս սարքի «առաջընթացի» համար ծրագրում է ծախսել կես միլիոն դոլար:.










