Նոր Apple TV-ով օգտատերը կկարողանա եթերից հանել գովազդները

21:15 • 16.07.13

Apple ընկերությունը Apple TV-ի մեջ ցանկանում է ներդնել տեխնոլոգիա, որը թույլ է տալիս խուսափել գովազդից: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:


Apple-ը ծրագրում է Apple TV-ի որոշ օգտատերերի տրամադրել premium ծառայություն, որից օգտվողները ոչ պահպանված հաղորդումներում, ոչ ուղիղ եթերում գովազդ չեն տեսնի: Իսկ ընկերությունը գովազդները բաց թողնելու համար որոշակի փոխհատոցում կվճարի ընկերություններին:


Հաղորդվում է, որ Apple-ը գովազդի բացթողնման տեխնոլոգիայի վերաբերյալ բանակցություններ է վարում մեդիաընկերությունների հետ: Բանակցություններն արդեն ընթանում են ավելի քան 1 տարի: Սկզբում ընկերությունները սառնորեն էին մոտենում առաջարկին, սակայն վերջին շրջանում դա նրանց սկսել է հետաքրքրել:


Բացի այս տեխնոլոգիայից Apple-ում ցանկանում են նաև այլ նորարարություններ ևս կատարել: Մասնավորապես ընկերությունը Apple TV-ի օգտատերերին ցանկանում է հաղորդումները ուղիղ եթերով դիտելու հնարավորություն ընձեռել: 


Apple-ը նախկինում ևս մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում եթերի ֆիլտրացիային: Ընկերությունը ձեռք էր բերել պատենտ, որը թույլ էր տալիս բաց թողնել հաղորդումների անհետաքրքիր մասերը, որոնց փոխարեն առաջարկվում էր երգ լսել:
 

Նոր Apple TV-ով օգտատերը կկարողանա եթերից հանել գովազդները