Tauro Spider V8 սուպերքար. գուդվուդյան փառատոնի դեբյուտը (լուսանկարներ)
Իսպանական Tauro Sport Auto մեքենաշինական ընկերությունը բրիտանական Գուդվուդ քաղաքում ընթացող Արագության փառատոնի շրջանակներում ներկայացրել է Spider V8 կոմպակտ սպորտքարը։
Ինչպես նշում է LuxPlanet-ը, մեքենան մասնակցել է Michelin Supercar Run մրցարշավներին ու բավական լավ արդյունքներ գրանցել։ Այն կարտադրվի գնորդի անհատական պահանջների համաձայն, իսկ տարեկան կարտադրվի ընդամենը 30 նմուշ։ Մեքենայի նախնական գինը 100 հազար դոլար է։
Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է General Motors-ի արտադրության 6,2 լ տարողությամբ, 440 ձիաուժ հզորությամբ V8 բենզինային շարժիչով։















