Հայտնաբերվել է Նեպտունի ամենափոքր արբանյակը

09:58 • 16.07.13

«Հաբլ» հեռադիտակը հայտնաբերել է նոր, նախկինում աստղագետներին անհայտ արբանյակ, որը պատկանում է Նեպտուն մոլորակին։

 

Ինչպես հայտնում է Лента-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի կայքին, արբանյակը, որը ժամանակավորապես ստացել է S/2004 N 1 անվանումը, ունի 19 կմ երկարությամբ տրամագիծ։

 

S/2004 N 1-ը Նեպտունի 14-րդ արբանյակն է ու դրանց շարքում ամենափոքրը։ Արբանյակը Նեպտունից գտնվում է 105251 կմ հեռավորության վրա, իսկ մոլորակի շուրջ ամբողջական պտույտ կատարում է 23 ժամվա ընթացքում։

 

Նեպտունն Արևից ամենահեռուն գտնվող մոլորակն է, որի տրամագիծը մոտ 4 անգամ գերազանցում է Երկրի տրամագծին։ Նեպտունը հայտնաբերվել է 1846թ.։
 

Հայտնաբերվել է Նեպտունի ամենափոքր արբանյակը