Մեծ Բրիտանիայի ճանապարհներին առանց վարորդների մեքենաներ կհայտնվեն

16:51 • 17.07.13

Տարեվերջին Մեծ Բրիտանիայի ճանապարհներին կարող են հայտնվել մեքենաներ, որոնք կկառավարվեն առանց վարորդի օգնության։

 

Ինչպես հայտնում է Russia Today-ը, այդ մեքենաները կկառավարվեն սենսորների ու ազդակների միջոցով, որոնք հնարավորություն կտան փոխադրամիջոցը վարել առավել անվտանգ ռեժիմով։

 

BBC-ն նշում է, որ դա արվում է երկրում խցանումները կրճատելու նպատակով, ինչի համար իշխանությունները մտադիր են 28 մլրդ ֆունտ ստեռլինգ ծախսել։

 

«Անօդաչու» մեքենաներն ավելի անվտանգ են, քանի որ դրանք ավտոմատ ռեժիմով պահպանում են հեռավորությունը, թույլատրելի արագությունն ու չեն շեղվում երթուղուց։
 

Մեծ Բրիտանիայի ճանապարհներին առանց վարորդների մեքենաներ կհայտնվեն