Գիտնականները բացահայտել են դինոզավրի ևս մի տեսակ

10:18 • 17.07.13

ԱՄՆ-ի Յուտա նահանգի համալսարանի մի խումբ հնէաբաններ բացահայտել են դինոզավրի նոր տեսակ, որն ունեցել է մոտ 5 մ երկարություն ու կշռել է 2.5 տոննա։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ հղում կատարելով BBC-ին, դինոզավրն ունեցել է հսկայական քիթ ու շատ երկար եղջյուրներ։ Մասնագետները հաշվարկել են, որ դինոզավրի այս տեսակը Երկիր մոլորակում ապրել է 75 մլն տարի առաջ։                                                
 

Չնայած, որ կենդանին բավականին վախենալու տեսք է ունեցել, այն եղել է խաղաղասեր խոտակեր, որը բնակվել է ճահճային վայրերում։ Կենդանին ստացել է «Նասուտոցերատոպս տիտուսի» անվանումը։
 

Գիտնականները բացահայտել են դինոզավրի ևս մի տեսակ