Մարդիկ մշտապես քաղց են զգում և գիրանում են իրենց գենի պատճառով. հետազոտություն
Վերջերս իրականացված հետազոտության արդյունքում, որը հրապարակվել է Journal of Clinical Investigation պարբերականում, գիտնականները պարզել են, որ FTO անվամբ հայտնի գենը կարող է ստիպել մարդկանց քաղց զգալ անգամ ուտելուց հետո, գրում է Inopressa-ն՝ New Scientist-ին հղումով։
Մարդը կարող է ժառանգել FTO գենի երկու տարբեր տիպերից մեկը։ Գենի առաջին AA տիպը ժառանգող մարդիկ 70 տոկոսով ավելի հակված են գիրության, քան նրանք, ովքեր ժառանգել են երկրորդ` TT տիպը։
Գիտնականներն այս եզրակացությանն են եկել երկու տեսակի գեներ ունեցող մարդկանց շրջանում հետազոտություն անցկացնելուց հետո։ Նրանք նույն սնունդն են տվել 10 հոգու, ովքեր գիրության հակված գենի կրողներ են և ևս 10 հոգու, որոնք ժառանգել են գենի մյուս տիպը։ Ուտելուց հետո հարցման արդյունքում պարզվել է, որ առաջին խումբը 20-25 տոկոսով ավելի քաղցած է, քան մյուս խումբը։










