Google-ը վճարովի առցանց հեռուստատեսության նախագիծ է մշակում
Google Inc-ը, ինչպես մի շարք այլ տեխնոլոգիական ընկերություններ, աշխատանքներ են տանում վճարովի առցանց-հեռուստատեսություն ստեղծելու նախագծի շուրջ, հայտնում է INTERFAX-ը՝ The Wall Street Journal պարբերականին հղումով:
Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ Google-ը բանակցություններ է վարում մի շարք մեդիաընկերությունների հետ առցանց հեռուստատեսության համար իրենց բովանդակությունը լիցենզավորելու հարցի շուրջ:
Intel և Sony ընկերությունները նույնպես աշխատում են նմանատիպ նախագծի շուրջ, իսկ Apple-ը վերջին մի քանի տարիների ընթացքում մեդիաընկերություններին իրենց նյութերի լիցենզավորման համար տարբեր առաջարկներ է ներկայացնում, գրում է աղբյուրը:










