29 650 000 դոլար. վաճառվել է աշխարհի ամենաթանկ Mercedes-Benz-ը (լուսանկարներ)
Բրիտանական Գուդվուդ քաղաքում անցկացված Արագության փառատոնի շրջանակներում Bonhams աճուրդի տունն աճուրդ է կազմակերպել, որի ժամանակ 29 650 000 դոլարով վաճառվել է 1954թ. արտադրության Mercedes-Benz W196R մեքենան։ Այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ է գերմանական մեքենաշինական բրենդի համար։
Ինչպես նշում է LuxPlanet-ը, ժամանակին այդ մեքենայով հաղթանակներ է տարել «Ֆորմուլա 1»-ի արգենտինացի մրցարշավորդ Խուան Մանուել Ֆանխիոն։
Բացի այդ, մեքենան ճանաչվել է Bonhams-ի ողջ պատմության ընթացքում վաճառված ամենաթանկ մեքենան։ Այն «զինված է» 8-գլանանի, 2.5 լ տարողությամբ շարժիչով։
Այս մոդելին չի հաջողվել արժանանալ աշխարհում ամենաթանկ վաճառված մեքենայի տիտղոսին՝ 1962թ. արտադրության Ferrari 250 GTO-ի պատճառով, որը 2012 թ. ձեռք է բերվել 35 մլն դոլարով։
















