Facebook-ի աշխատակիցների համար հասանելի են օգտատերերի ծածկագրերը և նամակագրությունը

12:27 • 18.07.13

Facebook ընկերության նախկին աշխատակցուհի Քեթրին Լոսը, որը զբաղվել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի համար ելույթներ գրելով, հայտնել է, որ սոցկայքի աշխատակիցների համար հասանելի են օգտատերերի անձնական արխիվները, այդ թվում՝ ծածկագրերը։ Այդպիսով, այդ մարդիկ կարող են կարդալ գրեթե ցանկացած նամակագրություն, գրում է hitech.vesti.ru-ն։


Լոսը պատմել է, որ դեռևս 2005-ին, երբ նա ընդունվել է աշխատանքի, աշխատակիցներն ունեին «գերծածկագիր», որը թույլ էր տալիս մտնել համակարգ ցանկացած օգտատերի անունից՝ նրա անձնական նամակագրությունը և այլ տեղեկություններ կարդալու համար։ Այն կիրառվել է օգտատերերի խնդիրները լուծելու համար։ Ավելի վաղ, Լոսը հասցրել էր թողարկել գիրք, որում Ցուկերբերգին բռնակալ է անվանում։


Հաշվի առնելով այն, որ օգտատերերն օգտագործում են Facebook-ի ծածկագիրը նաև այլ կայքերում, նման պրակտիկան մեծ վտանգ է ներկայացնում գաղտնիության համար։ Այժմ օգտատերերի անձնական տվյալները հասանելի են միայն երկու տեսակ աշխատակիցների համար՝ օգտատերերի բողոքներին աջակցողների և անվտանգության ծառայության, որը հետաքննում է վախեցնելու և ծաղրելու դեպքերը։
 

Facebook-ի աշխատակիցների համար հասանելի են օգտատերերի ծածկագրերը և նամակագրությունը