Ferrari 458 ItaliaSpider-ը կանադացիների շնորհիվ ավելի շքեղ է դարձել (լուսանկարներ)
Ferrari 458 Italia Spider հանրահայտ ռոդսթերը կանադական SR Auto Group թյունինգային ընկերության մասնագետների «թեթև ձեռքով» ստացել է տեխնիկական կատարելություն, ինչպես նաև ավելի շքեղ ու գրավիչ է դարձել։
Ինչպես նշում է LuxPlanet-ը, ստորև ներկայացված ֆոտոշարքը դիտելով, կարելի է համոզվել, որ մի շարք փոփոխությունների արդյունքում մեքենան ստացել է ավելի սպորտային տեսք։ Ferrari 458 Italia Spider–ի հիմնական գույներն են սևն ու կարմիրը, որոնք մեքենան ավելի ագրեսիվ են դարձնում։
SR Auto Group-ի մասնագետները նշել են, որ Ferrari 458 Italia-ն վերափոխումից հետո կատարյալ մեքենա է դարձել բաց երկնքի տակ ճանապարհորդելու համար։















